Իջևանի սպորտդպրոցի տնօրենը Փաշինյանի ընկե՞րն է. պարզաբանում են Իջևանի համայնքապետարանից

Իջևանի սպորտդպրոցի տնօրենը Փաշինյանի ընկե՞րն է. պարզաբանում են Իջևանի համայնքապետարանից

Օրեր առաջ Իջևանի սպորտդպրոցի տնօրեն Գառնիկ Շահնազարյանը սեփական դիմումի համաձայն թողել է տնօրենի պաշտոնը։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում հայտնեցին Իջևանի համայնքապետարանի լրատվական բաժնից։ Մեզ հայտնեցին, որ Շահնազարյանը զբաղեցրած պաշտոնը թողել է առողջական խնդիրների պատճառով։ Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներից Սարմեն Ամիրյանը, ով համատեղությամբ աշխատում է նաև սպորտդպրոցում՝ որպեզ մարզիչ։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Ամիրյանը Նիկոլ Փաշինյանի մոտ ընկերներից է։ Փորձեցինք համայնքապետարանի լրատվական բաժնից ճշտել՝ արդյոք տարածվող լուրերն համապատասխանում են իրականությանը, թե ոչ, այնտեղից մեզ հայտնեցին․

«Ճիշտն ասած չգիտեմ, հնարավոր է, բայց եթե նույնիսկ Փաշինյանի մոտ ընկերներից մեկն է, Փաշինյանը դեռ վարչապետ չէր, որ Ամիրյանը սպորտդպրոցի բավականին հաջողված մարզիչ էր, և այդ սկզբունքն է գործել, որ այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարի։ Դեռ պետք է մրցույթ լինի, որից հետո նոր հիմնական տնօրեն նշանակվի»։

Մերի Գևորգյան