Լեւանդովսկի․ Զգում եմ, որ մեզ սպասվում է գերազանց մրցաշրջան

Լեւանդովսկի․ Զգում եմ, որ մեզ սպասվում է գերազանց մրցաշրջան

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նորեկ, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին գերազանց մրցաշրջան է կանխատեսել իսպանացի Չավիի գլխավորած թիմի համար։

«Անհամբեր սպասում ենք հաջորդ հանդիպմանը եւ հաջորդ մարզմանը։ Շատ ուրախ եմ, որ «Բարսելոնայում» եմ։ Հրաշալի մթնոլորտ է։ Տպավորություն է, որ արդեն մի քանի ամիս թիմում եմ։ Մեծ հարգանք եմ զգում ակումբակիցներիս կողմից։ Մենք միշտ մտածում ենք հաղթանակի մասին եւ տրամադրված ենք միայն հաղթանակի։ Զգում եմ, որ մեզ սպասվում է գերազանց մրցաշրջան»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Լաս Վեգասում «Բարսելոնան» բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի գոլի շնորհիվ 1:0 հաշվով պարտության էր մատնել Մադրիդի «Ռեալին»։

Հուլիսի 27-ին «Բարսելոնան» ԱՄՆ-ում կանցկացնի նախապատրաստական փուլի վերջին հանդիպումը՝ մրցելով Թուրինի «Յուվենտուսի» հետ։