Չկա նման բան, Նոյեմբերյանի գյուղերից մարդիկ չեն գնում. Բերդավանի համայնքապետ

Չկա նման բան, Նոյեմբերյանի գյուղերից մարդիկ չեն գնում. Բերդավանի համայնքապետ

Սոցցանցերում լուրեր են տարածվում, թե Տավուշի մարզի Նոյեմբերյան վարչական շրջանի գյուղերից մարդկանց տարհանում են։ Բերդավան համայնքի ղեկավար Արամ Զուրաբյանը կտրականապես հերքում է տարածվող լուրերը։

Նա MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին գյուղի մի ծայրից մյուսն է ոտքով գնում, որ հասկանա, թե ինչ խուճապի ալիք է տարածվել։


«Մեզ մոտ նույն վիճակն է, ինչ մեկ շաբաթ առաջ, ոչ մի կրակոց չկա, կյանքը բնականոն հունով գնում է, չեմ հասկանում, թե էս ինչ խուճապի ալիք անցավ»,- ասաց Զուրաբյանը։

Նա նշեց, որ երկրում տիրող վիճակից ելնելով, մարդիկ շուտ են խուճապի մատնվում, ինչ-որ բան լսում են և սկսվում է կեղծ լուրերի տարափը։

Բերդավանի համայնքապետը տեղեկացրեց, որ պատրաստվում է այսօր համագյուղացիներին հանդիպել և հասկանալ, թե ինչն է եղել խուճապի պատճառը։

Նարե Գնունի