Սելենա Գոմեսն առաջին անգամ մեկնաբանել է Հեյլի Բիբերի հետ համատեղ լուսանկարները

Սելենա Գոմեսն առաջին անգամ մեկնաբանել է Հեյլի Բիբերի հետ համատեղ լուսանկարները

Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսն առաջին անգամ մեկնաբանել է երգիչ Ջասթին Բիբերի կնոջ՝ Հեյլիի հետ համատեղ լուսանկարները։ Նրա խոսքերը փոխանցել է Vulture հրատարակությունը։

Գոմեսի եւ նրա նախկին սիրելիի կնոջ՝ մոդել Հեյլիի համատեղ լուսանկարները համացանցում տարածվեցին հոկտեմբերի կեսերին՝՝ Լոս Անջելեսի ակադեմիայի թանգարանի ամենամյա գալա երեկոյից հետո, որին ներկա են գտնվել աղջիկները: Լուսանկարներն արվել են աստղային լուսանկարիչ Թայրել Հեմփթոնի կողմից, ով իր Instagram-ում տեղադրել է իր աշխատանքներից մեկը։ Հրապարակումը ցնցել է օգտատերերին։

Երգչուհին ասել է, որ համատեղ նկարներում առանձնահատուկ բան չկա. «Պետք չէ մեծ նշանակություն տալ [լուսանկարներին]։ Առանձնահատուկ ոչինչ չկա», - ասել է Գոմեսը։

Գոմեսն ու Ջասթին Բիբերը սկսել են հանդիպել 2011 թվականին։ Աստղերը մի քանի անգամ բաժանվել եւ միացել են, մինչեւ վերջապես բաժանվեցին 2015 թվականին: Մեկ տարի անց Բիբերը սկսեց հանդիպել Հեյլի Բոլդուինի հետ, ում հետ նախկինում սիրավեպ էին վերագրում։ 2018 թվականին զույգը հայտարարեց նշանադրության մասին, իսկ մեկ տարի անց սիրահարներն ամուսնացան։ Գոմեսի երկրպագուները պնդում էին, որ մոդելը երգչից գողացել է Բիբերին։

 NEWS.am STYLE