Կանադան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Կանադան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Կանդայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ պայմանավորվածություններին․

«Կանադան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատում է երկկողմ երկխոսություն հաստատելու և խորացնելու իրենց մտադրությունը և հայտարարում է երկու երկրների կողմից առաջարկված վստահության ամրապնդման և բարի կամքի մասին։

Կանադան ողջունում է 2 ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրականորեն նշում է այն ​​աջակցությունը, որ երկրները միմյանց հայտարարել են միջազգային կառույցներում։ Մենք ընդունում ենք քաղաքական երկխոսության այս աննախադեպ բացումը՝ որպես երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացին ուղղված քայլ։

Մենք գովում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերի համար։ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա, և խրախուսում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հետագա կոնկրետ միջոցառումները։

Կանադան խրախուսում է կողմերի միջև երկխոսության շարունակությունը և հանձնառու է մնում Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը աջակցելուն»։