Զոհվել է ավելի քան 100 զինվոր և վարձկան. ՌԴ ՊՆ

Զոհվել է ավելի քան 100 զինվոր և վարձկան. ՌԴ ՊՆ

Ավելի քան 100 ուկրաինացի զինվորական և օտարերկրյա վարձկաններ սպանվել են Ժիտոմիրի շրջանում ուկրաինական հատուկ գործողությունների ուժերի ուսումնական կենտրոնի վրա ռուսական ճշգրիտ հարվածի հետևանքով: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռները խոցել են Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի ուսումնական կենտրոնը, որտեղ տեղակայված էին Ուկրաինա ժամանած օտարերկրյա վարձկանները՝ Ժիտոմիրի շրջանի Օվրուչ բնակավայրի մոտ: Հատուկ գործողությունների ուժերի ավելի քան 100 զինծառայողներ և օտարերկրյա վարձկաններ սպանվել են մեր ԶՈւ-ի հարվածից»,- ասել է Կոնաշենկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։