Աշխարհի առաջին ռակետը պարտվել է Նիկ Կիրյոսին

Աշխարհի առաջին ռակետը պարտվել է Նիկ Կիրյոսին

Ռուս թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևը Մոնրեալի Մասթերսի երկրորդ շրջանում պարտվել է ավստրալացի Նիկ Կիրյոսին:

Մրցակիցները կորտում անցկացրել են ուղիղ 2 ժամ։ Մեդվեդևը մրցաշարում իր առաջին խաղում պարտություն է կրել երեք սեթում՝ 7:6, 4:6, 2:6 հաշվով։ Հաջորդ տուրում Կիրյոսը կխաղա Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – Ալեքս Դե Մինաուր (Ավստրալիա) զույգի հաղթողի հետ։