Իմ կապերը բավարար չեղան, որ պատերազմը կանխեմ․ Դավիթ Տոնոյան

Պարոն Տոնոյան, ամենասուր հարցը կտամ. դուք անձնապես ձեր պաշտոնավարման ընթացքում բացթողում ունեցե՞լ եք, կա՞ բան, որ համարում եք սխալ եք արել, կամ չեք արել, բայց պիտի անեիք։ Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ընթացքում Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Տոնոյանն արձագանքեց, թե հնարավորություն է ունեցել ասելու, թե ինչը չի կարողացել հաղթահարել։ 

«Զինված ուժերի խնդիրն է կռվել և հաղթել: ՊՆ-ի խնդիրն էր՝ ապահովել, որ կռվեն և հաղթեն։ Ընդ որում, ապահովումը ոչ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով. և՛ ֆինանսական միջոցների, և՛ տեղեկատվական ապահովման, և՛ պաշտպանական քաղաքականության ապահովման առումով: Ես գտնում եմ, որ իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ  չկարողացա կանգնեցնել այս պատերազմը: Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, իմ կապերը բավարար չեղան, որ ես կանխեմ պատերազմը»,- նշեց նախկին նախարարը։ 

Մանրամասները՝ տեսանյութում