Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ Ազգերի լիգային

Մայիսի 2-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Կանանց ազգային հավաքականն ընդգրկվեց C լիգայի C4 խմբում, որտեղ կմրցի Իսրայելի, Էստոնիայի և Ղազախստանի հավաքականների հետ։
Խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: