Թովմասյանը Կանադայի խորհրդարանական կենտրոնի անդամների հետ քննարկել է կապերը սերտացնելու հարցը

Թովմասյանը Կանադայի խորհրդարանական կենտրոնի անդամների հետ քննարկել է կապերը սերտացնելու հարցը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է.

«Կանադա կատարած իմ այցից հետո Երեւանում հյուրընկալեցի Կանադայի խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչներ Իվո Բալինովին, Փոլ Բելայլին եւ Հովհաննես Մարգարյանցին:

Քննարկեցինք Հայաստանի խորհրդարանի, հատկապես՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Կանադայի խորհրդարանի միջև համագործակցությունն առավել սերտացնելուն միտված մեր քայլերն ու անելիքները։

Ուրախ էի հանդիպել Կանադայի իմ գործընկերներին, ովքեր դարձել են արդեն լավ ընկերներ»։