36 ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել ՌԴ շրջանների վրա․ նաև տվյալներ Կուրսկի մարզում Կիեւի կորուստների մասին

36 ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել ՌԴ շրջանների վրա․ նաև տվյալներ Կուրսկի մարզում Կիեւի կորուստների մասին

Գիշերը 36 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել Ռուսաստանի Դաշնության շրջանների վրա, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Կիեւը Կուրսկի մարզում կորցրել է 7,8 միլիարդ դոլար արժողությամբ Արևմուտքի կողմից մատակարարված 5,5 հազար միավոր տեխնիկա, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ոչնչացվել է Արևմուտքի կողմից մատակարարված ավելի քան 5500 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 396 տանկ, 363 հետևակի մարտական ​​մեքենա, 530 հրետանի, 89 բազմակի հրթիռային համակարգ, 24 հրամանատարաշտաբային մեքենա, ավելի քան 500 ականանետ, նաև արևմտյան խմբավորման այլ զինատեսակներ։

Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ տանկի միջին արժեքը կազմում է 4,5 մլն դոլար, ինքնագնացինը՝ 4 մլն դոլար, զրահափոխադրիչինը՝ 300 հազար դոլար, հետևակի մարտական ​​մեքենայինը՝ 600 հազար դոլար և այլն։