Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է 4 ամսով

Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է 4 ամսով. այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանը ձերբակալել էր 2023 սեպտեմբերի 27-ին, Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված Հակարի անցակետում: Նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման» հոդվածով։
Նշենք նաև, որ օրերս Ադրբեջանը հրապարակել էր Բաքվում անազատության մեջ պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարներ, որոնց թվում, սակայն, Ռուբեն Վարդանյանի լուսանկարները չկային: