Փոփոխություն ՍԴ դատավորների կենսաթոշակ ստանալու կարգում
ԱԺ-ն քննարկում է ՀՀ Սահմանադրության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Մինչև 2014 թվականի հուլիսի մեկը ՍԴ անդամի պաշտոնում եղած դատավորի աշխատավարձի չափը հաշվարկվել է իր զբաղեցրած վերջին պաշտոնի դրույքաչափի, հավելավճարների ընդհանուր գումարի և 0,9 գործակցի արտադրյալի 75%-ի չափով։ Ներկայումս գործող կարգավորումը ևս նույնն է։ Հիմա առաջարկվում է լիազորող հիմք ստեղծել, որ բոլոր դատավորների համար նախատեսվի այդ հիմքը՝ անկախ դատական ատյանից»,- ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։