Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոզամբիկի ԱԳ նախարարի հետ․ ի՞նչ են քննարկել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոզամբիկի ԱԳ նախարարի հետ․ ի՞նչ են քննարկել

Մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի, քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի՝ երկուստեք  պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել բոլոր հետաքրքրություն ներկայացնող  ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հարցում:

Հանդիպման օրակարգում են եղել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղությանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնել հնարավոր է միայն երկկողմ համարժեք հանձնառության միջոցով։ 

Երկուստեք ընդգծվել է խաղաղության ճանապարհին միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հարգման կարևորությունը։