Վարչապետը հիգնշաբթի 5 րոպե խոսում է Արցախից, ԱԳ նախարարն է մի երկու բան ասում ու վերջ․ Վարդանյան
Մենք ունենք մի իրավիճակ, որը ոչ ոք չի հասկանում․ 120 հազար հայ շրջափակման մեջ է, բայց նույն ժամանակ Հայաստանի իշխող ուժը երկիրը ղեկավարում է այնպես, ասես սովորական հարց է. հինգշաբթի վարչապետը 5 րոպե խոսում է այդ մասին, հետո հնարավոր է՝ մեկ-մեկ ԱԳ նախարարը մի երկու բան ասի, բայց ամբողջ մեխանիզմը չի աշխատում այն խնդրի շուրջ, որ հասկանա՝ ինչպես Արցախը դուրս բերի այս իրավիճակից։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Վարդանյանը նշեց, որ հնարավոր էր ապացուցել այս ընթացքում Ադրբեջանի կատարած հանցանքները։
«Պետք է աշխատել մասնագիտորեն, շաբաթը մեկ անգամ խոսելով ոչինչ չի փոխվում։ Ճգնաժամ է և ճգնաժամի ժամանակ բոլորը պետք է այդ հարցը լուծելու ուղղությամբ աշխատեն»,-ասաց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում