Երեխաներին մանկապարտեզներում վճարովի երկար թողնելու հնարավորություն կլինի․ Ավինյան
Երևանի քաղաքապետարանում հրավիրված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացրեց, որ գործող ուսումնական տարում թվով 77 մանկապարտեզներում գործել են նույն թվով երկարօրյա խմբեր, որոնից օգտվող սաների թիվը կազմել է 643։
«Թեև բոլոր մանկապարտեզներում հնարավորություն է եղել ձևավորվելու այդպիսի խմբեր, սակայն դիմողների թվով պայմանավորված դրանք կա՛մ ձևավորվել են, կա՛մ ոչ։ Միայն նվազագույնը 7 դիմումների պարագայում է հնարավոր եղել դաստիարակի վարձավճարի հատուցումը իրականացնել»,-ասաց Խաչատրյանը և հավելեց, որ վարչությունը մշակել է երկու այլընտրանքային տարբերակ։
Ավինյանը նշեց, որ նախակրթարանների հասանելիությունը պետք է ավելացնեն, քանի որ մանկապարտեզների, նախակրթարանների վերաբերյալ խնդիրները, որոնք բարձրաձայնվում էին ծնողների կողմից պատճառներից մեկն էր, որ ծնողները շատ երեխաներ ունենալ չէին ուզում։
«Աշխատող ծնողների համար պետք է հնարավորություն ստեղծենք, որ երեխաներին ավելի երկար ժամերով թողնեն նախակրթարանում»,-շեշտեց Ավինյանը։
Խաչատրյանը նշեց, որ ծառայությունը վճարովի է լինելու։
Մանրամասները՝ տեսանյությում