Կրիվոշեյնո գյուղում անօդաչուներից մեկը ընկել է ավտոտնակի վրա. բռնկվել է բնակելի տուն (տեսանյութեր)

Նոր Մոսկվայի Կրիվոշեյնո գյուղում անօդաչուներից մեկը ընկել է ավտոտնակի վրա. ինչից հետո մեծ հրդեհ է բռնկվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կրիվոշեյնոյում ավտոտնակում բռնկված հրդեհից հետո կրակը տարածվել է հարակից բնակելի տան վրա:
Ինչպես հայտնում է Shot տելեգրամյան ալիքը, գյուղացիներից մեկը պատմել է, որ ժամը 6:20-ի սահմաններում երկնքում պայթյուններ են եղել: Նախ անտառի վրա ծուխ է հայտնվել, իսկ հետո գետնին հրդեհ է բռնկվել։ Փրկարարներն ու ոստիկանները դեպքի վայր են ժամանել 15-20 րոպե անց, ինչի արդյունքում հաջողվել է կանխել կրակի հետագա տարածումը։ Մարդկանցից ոչ ոք չի տուժել։
Տեսանյութերը՝ այստեղ