ՔՊ-ականները նոր պատերազմ են բերելու Հայաստան և Արցախ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին երկու օր է, օրը մի քանի անգամ հայտնում է ՀՀ ՊՆ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Փաշինյանի և թիմի քարոզած խաղաղության դարաշրջանում Ադրբեջանը շարունակում է զինվել և հարմար առիթ է փնտրում նոր ռազմական գործողություններ սկսելու համար, քանի դեռ հայոց բանակը ղեկավարում է պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանը, իսկ Երևանում են բոլոր ճակատներում տապալված ՔՊ-ականները:
Թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ-ից ու Արցախից փորձելու է նոր զիջումներ կորզել, քանի որ չի հանդիպում ՔՊ-ականների դիմադրությանը: ՀՀ քաղաքացիներն անտարբեր հետևում են ՔՊ-ի քայլերին՝ դրանով ամրապնդելով ՀՀ գործող իշխանությունների դիրքերը: Չհանդիպելով համազգային դիմադրության, Փաշինյանն ու թիմը գնալու են «խաղաղության»՝ ամեն գնով:
Ադրբեջանը գնում է արդի զինատեսակներ, ընդլայնում է իր ռազմական ներկայությունն Արցախի օկուպացված շրջաններում, իսկ ՔՊ-ն «թիթեռ է նկարում» և զբաղված է բանակի գեներալների ձերբակալություններով:
Եթե ՀՀ-ում տեղի չունենա իշխանափոխություն և իշխանության չգան ազգային ուժերը՝ Ադրբեջանը սեփական բանակը վերազինելով նորից ռազմական ագրեսիա է ձեռնարկելու թե՛ Արցախի, թե՛ արդեն Սյունիքի ուղղությամբ ՝ զենքի ուժով փորձելով ստանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը:
Վահրամ Բագրատյան