Մեծ Բրիտանիան լրացուցիչ 6000 հրթիռ կուղարկի Ուկրաինա

Մեծ Բրիտանիան լրացուցիչ 6000 հրթիռ կուղարկի Ուկրաինա եւ 25 մլն ֆունտ սթեռլինգ կտրամադրի երկրի զինված ուժերին ֆինանսավորելու համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, հայտնում է The Guardian-ը։
«Մենք ուժեղացնում ենք ՆԱՏՕ-ի երկրների աջակցությունը առաջնագծին՝ նոր զորքեր ուղարկելով Բուլղարիա, նաեւ կրկնապատկում ենք մեր զորքերը ինչպես Լեհաստանում, այնպես էլ Էստոնիայում»,- ասել է նա՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան եւ դաշնակիցները կմեծացնեն ռազմական օգնությունը Ուկրաինային: