ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների դիտավորյալ գեներացումն ուղիղ սպառնալիք է պետականությանը. փորձագետ

ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների դիտավորյալ գեներացումն ուղիղ սպառնալիք է պետականությանը. փորձագետ

Հայաստանում հակառուսական տրամադրությունների դիտավորյալ գեներացումն ուղղակի սպառնալիք է պետականությանը: Հակառուսական քարոզչության իրական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, բայց դրանից կտուժի միայն Հայաստանը.այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդի ձայնը» փորձագիտանան ակումբի անդամ Արման Ղուկասյանը:

Նա նշեց, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում կրկին ակտիվ քննարկումներ են սկսվել երկրի արտաքին քաղաքական վեկտորին վերաբերող հարցերի շուրջ, ինչն ուղղակիորեն կապված է հայ-ադրբեջանական սահմանին վերջերս սրված իրավիճակի հետ։

Նրա խոսքով, Հայաստանի լրատվական դաշտում տարածվում են տարբեր տեղեկատվական հոսքեր, որոնք հաճախ ուղեկցվում են մանիպուլյացիաներով, որոնց ողջ իմաստը կայանում է նրանում, որ, իբր, Ռուսաստանը ոչ մի կերպ չարձագանքեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրմանը։

«Նույնիսկ այն բանից հետո, երբ Հռոմի պապը հայտարարեց, որ հենց Ռուսաստանն է առանցքային դեր խաղացել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների կասեցման գործում, շատ չարակամներ շարունակեցին իրենց ապակառուցողական հռետորաբանությունը։ Ակնհայտ է, որ արտաքին արևմտյան ուժերը ակտիվորեն աջակցում են Հայաստանի ներսում այն ուժերին, որոնք դեմ են հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին։ Նրանք խնդիր ունեն անընդհատ յուղ լցնել կրակի վրա»,-ասաց փորձագետը։

Այդ ուժերի կողմից արհեստականորեն բանավեճ է ձևավորվում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ, սակայն հասարակական մակարդակով նման քննարկումներ չկան, վստահ է Ղուկասյանը։

«Ակտիվորեն տարածվում է միակողմանի տեղեկատվության փոխանցման մանիպուլյացիոն աշխատանք ոչ միայն արևմտամետ ալիքներով, այլև իշխանամետ ռեսուրսների կողմից։ Այդպես, սեպտեմբերի 17-ին և 18-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի Հայաստան կատարած այցի կապակցությամբ անցկացվել են երախտագիտության տարբեր ակցիաներ այն քողի ներքո, թե, իբր, ամերիկացիները դադարեցրել են ռազմական գործողությունները, ինչպես նաև ՀԱՊԿ-ից դուրս գալուն միտված ակցիաներ: Դրանց մասնակցել են նաև «Տապան» նախագծի ներկայացուցիչները, որը ֆինանսավորվում է ռուս գործարար Միխայիլ Խոդորկովսկու կողմից։ Այս օրերին բազմիցս նման ակցիաներ են տեղի ունեցել, իսկ ԱԺԲ ներկայացուցիչները նախատեսում են մշտական ակցիաներ սկսել ՀԱՊԿ-ից դուրս գալու և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու համար»,- ասաց բանախոսը։

Հայաստանում արևմտամետ շատ ուժեր Փելոսիի այցը ներկայացրեցին այնպես, թե, իբր, ամերիկացիները շտապում են օգնության հասնել հայ ժողովրդին հենց Բաքվի հետ հարաբերությունների սրման պատճառով, սակայն, ըստ փորձագետի, իրականության հետ դա ոչ մի աղերս չունի՝ այցը նախատեսված էր հակամարտության էսկալացիայից շատ առաջ։

«Ակնհայտ է, որ ամերիկացիներն ու նրանց աջակցության խումբն ամեն ինչ արել են ստեղծված իրավիճակից օգտվելու նպատակով հանրությանը մոլորության մեջ գցելու համար»,-շեշտեց նա։

Արևմուտքի ակտիվությունը նա ակնհայտ է որակում, բացատրությունն էլ շատ պարզ՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։ Արևմուտքն այժմ այնպես է անում, որ Ռուսաստանի սահմանները մերկացնի և Մոսկվայի համար տարբեր նոր ճակատներ բացի։

«Հաշվի առնելով, որ Հայաստանը ՌԴ դաշնակիցն է Հարավային Կովկասում, իսկ տարածաշրջանը բավականին բարդ է, ապա այստեղ ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է։ Սակայն հիշենք, որ ԱՄՆ–ի նպատակը ոչ թե Հայաստանի բարեկեցությունն ու անվտանգությունն է, այլ տարածաշրջանից ռուսական շահերի դուրս մղումը։ Եվ Փելոսին Երևանում հայտարարեց, որ եթե հայերը դժգոհ են ՀԱՊԿ-ից, ապա պետք է ընտրություն կատարեն, այսինքն՝ դուրս գան ՀԱՊԿ-ից, թե ոչ։ Հարցն ինքնին ոչ կոռեկտ է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի կողմից։ Ամերիկացիները ցանկանում են Հարավային Կովկասը վերածել ռազմական թատրոնի, որտեղ բախվում են տարածաշրջանային խաղացողների շահերը, և հենց դրանով էլ ամերիկացիները կիրագործեն իրենց նպատակները, ինչպես նրանք են սիրում և փայլուն կարողանում են դա անել։

Շատ արևմտամետներ լռում են այն մասին, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում արդեն ունի դաշնակից ի դեմս Թուրքիայի, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Ինչպե՞ս է ԱՄՆ-ն զինելու Հայաստանին իր դաշնակցի դեմ, ինչպես է ԱՄՆ-ն տեղակայելու ՆԱՏՕ-ի բազաները Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի փոխարեն, որը պաշտպանում է Հայաստանը, եթե դա հնարավոր չէ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Հայաստանը չմտածված գործողությունների արդյունքում կարող է կրկին դեմ առ դեմ հայտնվել թուրքական սպառնալիքին։ Հենց այդ ելքին են տանում Հայաստանում որոշ հասարակական-քաղաքական ուժերի արևմտյան հովանավորները»,- վստահ է նա։

Նա հարց հնչեցրեց՝ ի՞նչ կլինի թուրքական գործոնի հետ, եթե Թուրքիան և Ադրբեջանը հենց հիմա տասնյակ հազարավոր զորքեր և շատ ռազմական տեխնիկա են կուտակում (խոսքը Նախիջևանի մասին է)։ Թուրքիան անմիջապես կօգտվի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու ՀՀ անհեռատես որոշումից։ Անկարան այսօր խոսում է Սյունիքի և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, իսկ Ալիևը հայտարարում է, որ Երևանը, Վարդենիսը և Սևանը Ադրբեջանի բնօրրաններն են։ Փելոսին Երևանում մի շարք հայտարարություններ է արել, բայց, մեծ հաշվով, պետք է հասկանալ, որ հայտարարություններ կարող են անել բոլորը, իսկ իրական գործերը կատարվում են հողի վրա։ Գյումրիում այսօր 102-րդ ռուսական ռազմաբազան է, իսկ Ղարաբաղում իրենց առաքելությունն իրականացնում են ռուս խաղաղապահները։ Պետք է նայել, թե հատկապես ով է ազդում տարածաշրջանում իրավիճակի կայունացման վրա։ Հայտարարությունները զուտ որպես հայտարարություն ուղղակի պոպուլիզմ են և ոչ ավելին»,- ասաց նա:

Նա հավելեց, որ հասարակական-քաղաքական որոշ ուժերի կողմից հակառուսական քաղաքականությունը սպառնալիք է Հայաստանի և հայոց պետականության համար։