Ինքնաթիռը վերադառցել է Տոկիոյի օդանավակայան, երբ ամերիկացին կծել է բորտուղեկցորդուհուն

Ինքնաթիռը վերադառցել է Տոկիոյի օդանավակայան, երբ ամերիկացին կծել է բորտուղեկցորդուհուն

Ճապոնական All Nippon Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Տոկիոյից Սիեթլ չվերթ էր իրականացնում, ստիպված է եղել վերադառնալ մեկնման օդանավակայան այն բանից հետո, երբ ԱՄՆ 55-ամյա քաղաքացին կծել է ուղեկցորդուհիներից մեկի ձեռքը. հայտնում է TBS հեռուստաալիքը։

Տոկիոյի ոստիկանության տվյալներով՝ ինքնաթիռը Ճապոնիայի մայրաքաղաքից օդ է բարձրացել երկուշաբթի երեկոյան։ Թռիչքից անմիջապես հետո ուղևորներից մեկը՝ ԱՄՆ քաղաքացի Մայքլ Թրևիս Հալյարդը, ագրեսիվ արձագանքեց, երբ անձնակազմի անդամները նրան խնդրեցին նստել իր տեղում, իսկ հետո կծել ավիաընկերության աշխատակիցներից մեկի թեւը՝ թեթև վիրավորելով կնոջը։

Ինքնաթիռը վերադարձել է Տոկիոյի Հանեդա օդանավակայան, որտեղ տղամարդը ձերբակալվել է։

Իր ցուցմունքների ժամանակ Հալյարը պնդել է, որ ինքը բացարձակապես չի հիշում դեպքը։ Հեռուստաալիքը նշում է, որ տղամարդը, նախնական տվյալներով, թռիչքի ժամանակ քնաբեր է ընդունել։