Պետք է դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Պետք է դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Օգոստոսի 16-ին  Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկել է Աղդամով և Լաչինով միջանցքների զուգահեռ բացմում քաղաքացիական անձանց և ոչ ռազմական բեռների տեղաշարժի համար։

Դիվանագետը մտահոգոթյուն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական փակման կապակցությամբ։

«Պետք է դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։ Ռուսաստանի Դաշնությունը ամեն ջանք գործադրում է, որպեսզի արագորեն հանգուցալուծվի այս ճգնաժամը, որպեսզի աջակցենք հարաբերությունների կարգավորմանը մեր բարեկամ երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք մեզանից կախված ամեն ինչ անում ենք քաղաքական և դիվանագիտակա ճանապարհով բոլոր մակարդակներով և տեղում, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքը կանխի մարդասիրական աղետը տարածաշրջանում»,- հայտարարեց ՌԴ դիվանագետը։

«Հայ-ադրբեջանական հաշտեցումն անհնար է պատկերացնել առանց Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում համընդհանուր ճանաչված միջազգային սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության եւ իրավունքների պահպանման հուսալի եւ հստակ երաշխիքների: Այս տրամաբանությունը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին բազմիցս հաստատված, վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններից»,-հավելել է ՌԴ ներկայացուցիչը։