7 պատճառ Ձեր կերակրացանկում նուռ ներառելու համար

7 պատճառ Ձեր կերակրացանկում նուռ ներառելու համար

Նուռը ոչ միայն շատ համեղ, այլև անչափ օգտակար մթերք է: Այն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով և օգնում է ազատվել առողջական մի շարք խնդիրներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 պատճառ սննդակարգում նուռ ներառելու համար:

1. Վիտամինների և հակաօքսիդանտների աղբյուր

Բացի վիտամիններից, բջջանյութից և այլ օգտակար բաղադրիչներից, նռան հյութը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտ (այդ թվում նաև պոլիֆենոլներ), քան այլ մրգային հյութեր կամ կանաչ թեյը: Տվյալ նյութերը օգնում են ազատ ռադիկալների դեմ պայքարում, նվազեցնում են օրգանիզմում բորբոքային պրոցեսները և պաշտպանում են բջիջները վնասվելուց:

2․Բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը

Նուռն օգնում է պայքարել սակավարյունության դեմ: Անեմիայի դեպքում խորհուրդ է տրվում օրական 3 անգամ (ուտելուց 30 րոպե առաջ) կես բաժակ նռան հյութ խմել: Բուժման կուրսը տևում է 2 ամիս: Սակայն հարկ է հիշել, որ հյութը ոչ մի դեպքում չի կարելի խմել՝ առանց դրան ջուր ավելացնելու:

3. Օգնում է կանգնեցնել քաղցկեղածին բջիջների աճը

Հետազոտությունները ցույց են տվել, որ նռան հյութը ունակ է դանդաղեցնել քաղցկեղածին բջիջների աճը, մասնավորաբար՝ կրծքագեղձի և շագանակագեղձի: Դա պայմանավորված է էլագոտանին նյութով, որը մեծ քանակությամբ պարունակվում է նռան մեջ:

4․  Իջեցնում է զարկերակային ճնշումը

Նուռը հիանալի միջոց է զարկերակային գերճնշման դեպքում ճնշումը կարգավորելու համար: Բացի այդ, կարելի է չորացնել նռան հատիկների միջև եղած բարակ թաղանթն ու ավելացնել այն թեյին: Այս ըմպելիքը կօգնի հանգստացնել նյարդային համակարգը, կազատի անհանգստությունից ու կկարգավորի քունը:

5․  Բարելավում է մարսողությունը

Նուռը նպաստում է աղիքներում բորբոքումների նվազեցմանը և ընդհանուր առմամբ դրական ազդեցություն ունի մարսողության վրա: Մասնավորաբար այս միրգը կարող է օգտակար լինել մարդկանց, որոնք տառապում են խոցային կոլիտով կամ Կրոնի հիվանդությամբ:

6.      Օգնում է շաքարային դիաբետի դեպքում

Նուռն այն քաղցրավենիքն է, որը ոչ միայն թույլատրվում է օգտագործել շաքարային դիաբետից տառապողներին, այլև շատ օգտակար է նրանց համար: Այն օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Պարզապես հարկավոր է օրական 4 անգամ ուտելուց առաջ 60 կաթիլ նռան հյութ խմել և դրական արդյունքը նկատելի կլինի ընդամենը 3 օր անց:

7․ Ունի հակավիրուսային ազդեցություն

Շնորհիվ C, E վիտամինների և այլ նյութերի պարունակությամբ, որոնք խթանում են իմունիտետը, նուռը օգնում է պայքարել ինֆեկցիաների դեմ և կարող է կանխել հիվանդության զարգացումը: