Ո՞վ է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի "էսթետիկ վայելքները" լուսանկարողը

Ո՞վ է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի "էսթետիկ վայելքները" լուսանկարողը

Պարզվում է՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, բացի Նիկոլ Փաշինյանի կառավարությունում պաշտոն ստանձնելուց, այլ ծառայություններ ևս մատուցում է Փաշինյան-Հակոբյան ընտանեկան զույգին:

Մասնավորապես, նեղսրտելով նրանից, որ վերջին հրապարակած լուսանկարներն այլ էֆեկտ ունեցան և Փաշինյանը քննադատվեց իր որկրամոլության համար, նրա տիկինն այսօր նոր լուսանկարներ է հրապարակել՝ փորձելով ապացուցել, որ իրենց զույգը նաև գեղեցիկ վայրերում է լինում ու "պեռաշկիից" զատ այլ համեղություններ ըմբոշխնում, էսթետիկ վայելքներ սիրում: Լուսանկարներից մեկից պարզ է դառնում, որ լուսանկարչի դերում հանդես է գալիս հենց Արմեն Գրիգորյանը՝ վերջինիս գլխի մի մասը երևում է հայելու մեջ: