Դադիվանք (Խութավանք)՝ հետաքրքիր փաստեր. hայերը Արցախում

Դադիվանք (Խութավանք)՝ հետաքրքիր փաստեր. hայերը Արցախում

Դադիվանքը (Խութավանք) եղել է Արցախ նահանգի Խաչեն գավառի կրոնական ու մշակութային կենտրոնը։ Գտնվում է Արցախի Շահումյանի շրջանում`Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, անտառապատ լեռան լանջին։ Հիմնադրվել է մ.թ. Iդ.:V դարից հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ։ Ավերվել է արաբական արշավանքների ընթացքում։ XIIդ. սելջուկների ասպատակումների ժամանակ ամրոցի դեր է կատարել։

Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են XII-XIIIդդ.։ Կաթողիկեն կառուցել է Վախթանգի կինը` Արզուխաթունը, 1214թ.-ին։ Ուղղանկյուն հատակագծով, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, ներսը որմնանկարազարդ (որ այժմ զգալիորեն վնասված է) շենք է։ Հարավային և արևելյան պատերին, կենտրոնական լուսամուտներից վեր, քանդակված են կտիտորները եկեղեցու մանրակերտի հետ։ Արևմուտքից երկհարկանի զանգակատունն է, սյունասրահը։ Զանգակատան խորշում են վանքի առաջնորդ Աթանասի` 1283թ.-ին կանգնեցրած երկու բարձրարվեստ խաչքարերը։

Հետաքրքիր փաստեր դադիվաքնի մասին.

• Ըստ հին ավանդության՝ Քրիստոսի առաջին հևորդներից մեկը՝ սուրբ Դադին, դաժանաբար սպանվեց հենց այս վանքի տեղակայման տարածքում 1-ին դարում: Թադեոս առաքյալը նրան ուղարկեց Արցախում քրիստոնեություն քարոզելու: Այնուամենայնիվ, Աբգար իշխանի հրամանով Դադիին շուտով բռնում և սպանում են: Ի հիշատակ անմեղ զոհի՝ գերեզմանի մոտ վանք է կառուցվում, որը կոչվում է Դադիվանք։ Որոշ աղբյուրներում այն նաև անվանում են Առաքելոց։

• Ավանդության համաձայն, խաչքարագոծության մեջ քարե «ժանյակների» նախշերը վերցրել են Խաչենի իշխանուհի Արզու Խաթունի գործվածքներից: Արդյունքում ստեղծվել է մի նոր նուրբ քարե «գործվածք»։

• Հայտնի է, որ 12-րդ դարում Մխիթար Գոշը բնակվել է Դադիվանքում և հենց այստեղ էլ ստեղծել է «Դատաստանագիրքը», որը հսկայական դեր է խաղացել միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում։