Քանի՞ մոմ կարող եք վառել եկեղեցում և արդյոք ճիշտ է մոմ գնել ուրիշի համար

Քանի՞ մոմ կարող եք վառել եկեղեցում և արդյոք ճիշտ է մոմ գնել ուրիշի համար

Մոմ վառելը Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտ սովորույթներից է, որը զոհաբերության տեսակ է։ Եկեղեցուց մոմ գնելիս ստացված գումարն ուղղվում է եկեղեցու հոգսերին ու կարիքներին: Քանակը նշանակություն չունի։ Իսկ մոմ վառելը պետք է ուղեկցվի աղոթքով։

Իսկ երբ ինչ-որ մեկը ուրիշի համար մոմ է գնում, ապա սեփական միջոցներից նվիրատվության մասին խոսք լինել չի կարող, այսինքն՝ մոմերի համար պետք է վճարի նա, ում գնել են։ Մոմ վառելը չպետք է ինքնանպատակ դառնա, որպեսզի մարդ այսքանով չսահմանափակվի ու հավատա, որ եթե շատ մոմ է վառում, ուրեմն իսկական քրիստոնյա է։ Ամենակարևորը Եկեղեցի մտնելիս աղոթելն է, ինչը պետք է անի յուրաքանչյուր քրիստոնյա, քանի որ Աստծո տունը աղոթքի տուն է: