ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին ձերբակալել և հանձնել Ադրբեջանի իշխանություններին. Տիրան Խաչատրյան

 ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին ձերբակալել և հանձնել Ադրբեջանի իշխանություններին. Տիրան Խաչատրյան

Aravot.am-ը գրում է․

«Բոլոր պետական, ռազմական գործիչները, ովքեր ինչ-որ բարձր պաշտոններ են զբաղեցրել, բոլորն էլ կարող են լինել այդ ցուցակներում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ենթադրյալ սեւ ցուցակներում էլ ովքե՞ր կարող են լինել: Թե ի՞նչ է սպառնում այդ մարդկանց՝ նկատի ունենալով ՀՀ իշխանության դիրքորոշումը, հարցին էլ գեներալը պատասխանեց. «Ամենասարսափելին, կարծում եմ, դեռ առջեւում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին ձերբակալել եւ հանձնել Ադրբեջանի իշխանություններին»: Տիրան Խաչատրյանը գրեթե համոզված է, որ այս ամենը Ադրբեջանը եւ ՀՀ իշխանությունները համագործակցված են իրականացնում: Հարցին՝ կարող ե՞նք ենթադրել, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցված անունները կլինեն այդ ցանկում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ասացի՝ համագործակցված աշխատանք է եւ չեմ բացառում, որ այդ համագործակցության մեջ ձեր կողմից նշված անձինք էլ կան»: