Նիկոլ՝ ամոթ քեզ, հազար ամոթ, թուրքերից ոչ մի բանով չես տարբերվում. Համբիկ Սասունյանը դուրս եկավ ոստիկանությունից

Նիկոլ՝ ամոթ քեզ, հազար ամոթ, թուրքերից ոչ մի բանով չես տարբերվում. Համբիկ Սասունյանը դուրս եկավ ոստիկանությունից

«Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանը, ով 40 տարի ազատազրկված է եղել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանի սպանության համար, այսօր Երևանում բերման էր ենթարկվել ակցիայի ժամանակ։ Նա արդեն ազատ է արձակվել։

Ոստիկանական բաժանմունից դուրս գալով՝ լրագրողներին պատմեց, որ պարզապես քայլում էր, և երբ ոստիկանները սկսել են ձերբակալել երիտասարդներին, պարզապես հարց է տվել՝ ինչո՞ւ են ձերբակալում։

«Երկու հոգի ինձ բռնեցին և վայրենաբար մեքենայի մեջ մտցրեց, գլուխս էլ խփեցին մեքենայի դռան վերևի մասում։ Բայց ես որևէ բան չասեցի, միայն ասեմ, որ հուսախաբ եմ իմ հայրենիքի ոստիկանության վերաբերմունքից, որ հայ են կոչվում ու նման ձև են վարվում մեր ժողովորդի հետ։ Նիկոլն,  ըստ երույթին, կարմիր բերետավորներին հրահանգ է տվել, որ այսպես վարվեն մեր ժողովրդի հետ։

Ես քեզ ասում եմ Նիկոլ՝ ամոթ քեզ, հազար ամոթ։ Դիկտատոր ես դարձել։ Թքեմ քո վրա, ամոթ քեզ, դու թուրքերից ոչ մի բանով չես տարբերվում։ Դու դավաճան շուն ես»,- ասաց Հ.Սասունյանը։

Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյանը  1982 թ. հունվարի 28-ին Լոս Անջելեսում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց բողոքարկման իրավունքի: Համբիկ Սասունյանն ամիսներ առաջ է ազատ արձակվել բանտից՝ 37 տարի ազատազրկումից հետո: