Արգելափակվել են Վլադիմիր Սոլովյովի յութուբյան ալիքները

Արգելափակվել են Վլադիմիր Սոլովյովի յութուբյան ալիքները

Մարտի 8-ի գիշերը YouTube-ի ադմինիստրացիան արգելափակել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի ալիքները: Այս մասին հայտնում է «Афиша Daily»-ն` վկայակոչելով հաղորդավարի կողմից սոցիալական ցանցերում արված հայտարարությունը:

Արգելափակվել են «Soloviev LIVE» գլխավոր ալիքը և «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» պահեստային ալիքը YouTube-ի օգտագործման պայմանները խախտելու համար:

Հեռուստահաղորդավարը դա անվանել է վիդեոհարթակի և Google-ի կողմից հայտարարած պատերազմ:

Այս մասին Սոլովյովը հայտնել է նաև իր Telegram ալիքում։