Պելեն մահամերձ վիճակում է, նա հրաժեշտ է տալիս ընտանիքին ու ընկերներին

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի վիճակը վատացել է, նա հրաժեշտ է տալիս ընտանիքի անդամներին և մտերիմներին, սոցցանցում հայտնել է բրիտանացի գործարար Ֆրենկ Խալիդը, ով կոմերցիոն և կազմակերպչական ծառայություններ է մատուցում էլիտար մարզիկներին։
Նրա խոսքով՝ աշխարհի եռակի չեմպիոնը պարտվում է քաղցկեղի դեմ պայքարում։
Պելեն հոսպիտալացվել էր նոյեմբերի վերջին՝ այտուցի և սրտի անբավարարության պատճառով։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Բրազիլիայի նախկին հարձակվողը տեղափոխվել է պալիատիվ խնամքի բաժանմունք, քանի որ նրա մարմինն այլևս չի արձագանքում քիմիաթերապիային՝ աղիների քաղցկեղի դեմ պայքարում։ Ֆուտբոլիստի դուստրերը, սակայն, այնուհետև հերքեցին այս լուրերը՝ ասելով, որ իրենց հոր հոսպիտալացման պատճառը կորոնավիրուսն է։