ՃՈ գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնը գործելու է նոր հասցեում

ՃՈ գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնը գործելու է նոր հասցեում

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են.

«Հարգելի´ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 11.04.2022 թ.-ից Ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնը գործելու է նոր հասցեում` ք. Գյումրի, Թբիլիսյան խճուղի, 2/14 շենք (ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան վարչության շենքում)»: