ՔՊ-Թուրքիա «հաշտեցման» նպատակը՝ ՀՀ-ից ռուսական զորքերի դուրսբերումն է

ՔՊ-Թուրքիա «հաշտեցման» նպատակը՝ ՀՀ-ից ռուսական զորքերի դուրսբերումն է

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս: Նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը կոչվող անցակետ:

ՔՊ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը «սխալմամբ» բնորոշվում է որպես հայ-թուրքական գործընթաց, նոր թափ է հավաքում: Որն է իրականում այս գործընթացի խորքային նպատակն ու ինչ աղետալի հետևանքների այն կարող է հանգեցնել հայ ազգին, հայոց պետականությանն ու Արցախին։

Օրերս Թուրքիայի քաղաքացին Ծիծեռնակաբերդում «Գորշ գայլերի» նշանն էր ցույց տալիս` հավանաբար, ՔՊ-ականներին և ծաղրում էր հայ ժողովրդին: ՔՊ-ականների օրոք ուժայինները զբաղված են Փաշինյանի իշխանությունը պահելով: 
Սա միայն այսբերգի երևացող կողմն է՝ փակ սահմանների պայմաններում թուրքերը Երևանում ծաղրում են հայ ազգին՝ Ծիծեռնակաբերդից ազգայնական նշաններ ցույց տալով՝ ինչ է լինելու, երբ հայ-թուրքական սահմանը բացվի: Տասնյակ հազարավոր թուրքեր ամեն օր այցելելու են ՀՀ՝ ինչպես են հայկական հատուկ ծառայությունները հսկելու նրանց: Այդ բարդ հարցերն, իհարկե, ՔՊ-ին չեն հուզում՝ նրանք ցանկանում են միայն հարստանալ և վայելել իշխանությունը:

Թուրքական կապիտալն էքսպանսիա է իրականացնելու ՀՀ-ում՝ հայկական տնտեսությունը ոչնչացվելու է՝ թուրքերը Հայաստանում գնելու են անշարժ գույք, գործարաններ, կառուցելու են մզկիթներ և 50-100 տարի անց դառնան մեծամասնություն ՀՀ-ում: 
Դրան զուգահեռ, Արևմուտքը ցանկանում է թուրքական էքսպանսիայի միջոցով դուրս մղել ռուսական զորքին ՀՀ-ից և դուրս բերել ՀՀ-ն՝ ռուսական ազդեցության գոտուց:

Այդ աղետալի սցենարը կյանքի է կոչվելու, եթե Փաշինյանն ու թիմը մնան իշխանության: ՀՀ քաղաքացիներն իրենք պետք է որոշեն՝ ցանկանու՞մ են իրենք արդյոք ապրել Մեծ Թուրանի, թե ՀՀ-ի կազմում:

Վահրամ Բագրատյան