Ի՞նչ փակ հանդիպման է մասնակցում Սամվել Շահրամանյանը

Ի՞նչ փակ հանդիպման է մասնակցում Սամվել Շահրամանյանը

Այս րոպեներին Երևանի Մարիոթ հյուրանոցում ընթանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, ԱՀ ԱԺ որոշ պատգամավորների և  քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի փակ հանդիպումը:
Սուրեն Պետրոսյանը Արցախի նախագահին և Արցախի պատգամավորներին հրավիրել է հանդիպման, առաջարկել, որ Արցախը ՀՀ-ում իր գործունեությունը որևէ կերպ շարունակի։ 

MediaHub-ի լրագրողը հանդիպման վայրից փոխանցում է՝ առաջարկներից մեկն այն է, որ Արցախի ԱԳՆ-ն գործի, ինչպես նաև Արցախի ներկայացուցչությունը շարունակի գործել Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ։ 

Հանդիպմանը ներկա են պատգամավորներ, ինչպես նաև արցախցիներ, որոնք Ժողովրդավարական համախմբում կուսակցության անդամներ են։ Հանդիպումն ավարտվելու է ժամը 14։00-ին։

Նարե Գնունի