Բոլիվիայում հեղաշրջման փորձ է եղել․ ինչ է հայտնի (տեսանյութեր)

Բոլիվիայում ռազմական հեղաշրջման փորձ է եղել, որը ձախողվել է
Բոլիվիայի մայրաքաղաք Սուկրեում կառավարական հաստատությունների մոտ հայտնվել են զինվորականների խմբեր, տանկը մտել է կառավարության շենքի տարածք։
Բոլիվիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Խուան Խոսե Սունյիգան սպառնացել է, որ կարող է վերահսկողության տակ վերցնել կառավարության շենքն ու փոխել նախարարների կաբինետի կազմը։
Ի պատասխան՝ Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել է, որ թույլ չի տա զինվորականներին վերցնել իշխանությունը։ Երկրի դատախազությունը մեղադրել է գեներալ Սունյիգային ահաբեկչության համար ու նրան ձերբակալելու հրաման է արձակել։
Այնուհետև Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն անձամբ բանակցություններ է վարել գեներալ Խուան Խոսե Սունյիգայի հետ։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել են Լա Պասի պալատում․ այն անցել է լարվածության ներքո։ Հանդիպումը տեղի է ունեցել նախքան նոր ռազմական ղեկավարության նշանակումը:
Այնուհետեւ հայտարարվել է Սունյիգայի ձերբակալության մասին։
Տեսանյութերն այստեղ