Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան հինգշաբթի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով: Այս մասին հայտնում է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։

Գործակալությունը ձկնորսական նավերին զգուշացնում է հնարավոր վտանգի մասին, ինչպես նաև տեղեկացնում, որ հրթիռի բեկորներ հայտնաբերելու դեպքում դրանց չմոտենան, գրում է ՏԱՍՍ-ը:

Ճապոնիայի վարչապետի գրասենյակում ստեղծվել է արտակարգ իրավիճակների շտաբ՝ արձակման մասին տեղեկություններ հավաքելու համար։

Հարավային Կորեայի զինվորականները հայտնում են նաև, որ ԿԺԴՀ-ն «անհայտ արկ» է արձակել։