Հայտնի դերասանի «Զապորոժեց»-ի մեջ դանшկի բազմաթիվ վնաuվածքներով կին է հայտնաբերվել․ ինչ է հայտնի

Մոսկվայում դերասան Գոշա Կուցենկոյի «Զապորոժեց» մեքենայի մեջ դանակի բազմաթիվ վնասվածքներով կնոջ դի է հայտնաբերվել:
Մեքենան բավականին ժամանակ կանգնած է եղել Կուտուզի բակերից մեկում։ Անցորդները նկատել են դիակը և ոստիկանություն կանչել։ Ենթադրաբար՝ անօթևան ամուսինները մեքենա են ներխուժել, խմել և 18+ բաներ արել։ Թե ինչ է եղել հետո, կպատմի կասկածյալը։ Նա արդեն կալանավորվել է, գրել է 112-ը։
Գոշա Կուցենկոն հին ավտոարդյունաբերության սիրահար է: Այս 80 կիլոմետրժամանոց «Զապորոժեց»-ը նա կատարելագործել է։ Բայց այն արդեն իրեղեն ապացույց է սպանության գործով։
Կուցենկոն անդրադարձել է իր «Զապորոժեց»-ում հայտնաբերված կնոջ դիակի մասին տեղեկությանը։ Այդ մասին իմացել եմ նկահանումների ժամանակ։ Մարդասպանը կալանավորված է, ցավակցություններս մահացածի հարազատներին։
Ըստ SHOT-ի՝ ավտոմեքենայի զննության ընթացքում հարկադիր ներխուժման հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննության ժամանակ կալանավորը հայտնել է, որ սպանել է ծանոթին ու դիակը քարշ տվել՝ մեքենայում թաքցնելու համար։
Սպանված կնոջ մարմինը կազանցի 30-ամյա գործազուրկ Ալբերտ Աբդուլլինը թաքցրել է ողբերգության վայրի մոտ կայանված մեքենայում. կասկածյալը դանակով հարվածել է կնոջը առնվազն 12 անգամ։ Տղամարդը հարբած վիճակում վիճել է նրա հետ։ Սպանությունից հետո նա փախել է հանցագործության վայրից։