Ի՞նչ է կապում մոսկվացիներին և երևանցիներին․ Երևանը և Մոսկվան կապող կամուրջը
Երևանի «Մոսկվայի տուն» միջազգային մշակութային և բիզնես կենտրոնը Մոսկվայի և Երևանի միջև մշակութային և գործարար համագործակցության խթանման կենտրոն է, որը բացվել է 2007 թ.–ին։ «Մոսկվայի տուն»–ը` Երևանում, իսկ Մոսկվայում «Երևան պլազան» դարձան ընկերության կապող կամուրջները երկու մայրաքաղաքների միջև։
«Մենք ներկայացնում ենք Մոսկվայի կառավարությունը։ Եվ այսքան տարիների ընթացքում Մոսկվայի կառավարությունը, ինչպես նաև մեր արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչությունը և Մոսկվայի հայրենակիցների տունը շատ բան են արել Հայաստանի և Երևանի համար: Շարքային երեւանցիների համար։ Մենք կազմակերպում ենք և անցկացնում ենք տարբեր միջոցառումներ, մեզ մոտ շատ տարեցներ են գալիս, երիտասարդներ, ինչպես նաև տարբեր հյուրեր ենք ունենում ՌԴ–ից, մասնավորապես, երբ իմանում են, որ ՀՀ–ում կա «Մոսկվայի տուն»»,– նշեց Մոսկվայի տան ղեկավար Հայկ Մելիքյանը։
Նա նշեց, որ շատ ուրախացնող է իրենց գրադարանի առկայությունը, երբ տեսնում է, թե որքան մարդ է նախընտրում գիրք կարդալ։
«Գիտեք, թե ինչ դժվար է այսօր, մեր երիտասարդությունը մի քիչ հեռացել է գիրք կարդալուց, գրքերը շարունակում են կարդալ այն մարդիկ, ովքեր սիրում են դա անել: Եվ երկրորդը՝ մենք միավորում ենք մարդկանց, որոնց խորթ չէ ռուսաց լեզում ու ռուս մշակույթը»,– ասաց նա։
«Մոսկվայի տան» ղեկավարը վստահ է, որ ռուսաց լեզուն չսովորելը շատ դժվարացնում է կյանքը, հատկապես մեր ժամանակներում։
«Մենք Ռուսաստանում շատ բարեկամներ ունենք, և անհնար է ռուսերեն չիմանալ և չսովորել։ Հետևաբար, ինձ թվում է, որ մենք պետք է ավելի հաճախ շփվենք միմյանց հետ, և մեր շփման մի մասը հավանաբար ռուսերեն իմանալն է, իսկ ռուսաց լեզուն շատ հարուստ է»,– ասաց Մելիքյանը։
Նա հավելեց․ «Գիտեք, սա այն լեզուներից է, որը, հավանաբար, միավորում է մեր մոլորակի շատ ժողովուրդների, ովքեր, եթե նույնիսկ ապրում են միմյանցից շատ հեռու ինչ-որ տեղ, բայց տիրապետելով ռուսերենին՝ շփվում են»։
Մեր զրուցակցի խոսքով, «Մոսկվայի տունը» շատ լավ հարաբերություններ ունի «Ռուսական տան» հետ՝ «Ռուսոտրուդնիչեստվոյի», շատ սերտ են աշխատում և շատ են օգնում Վետերանների միությանը, աշխատում են և օգնում են դպրոցներին ու բուհերին, ինչպես նաև շատ լավ հարաբերություններ ունեն Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի, թանգարանների հետ:
Նաև բաց են համագործակցության համար: «Մենք շատ ու շատ լավ ենք ընդունում ցանկացած լավ գաղափար, որը ծագում է և կարող է առաջարկվել մեզ։ «Մոսկվայի տան» դռները բաց են, մենք ունենք բազմաթիվ տարածքներ, որտեղ կարող ենք տարբեր միջոցառումներ կազմակերպել: Մեր դռները բաց են բոլորի համար»,– հավելեց «Մոսկվայի տան» ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում