Ցավոտ որոշում չի լինելու․ Բադասյանը՝ վրացական համարանիշներով մեքենաների արգելքի մասին

Ես և դուք, որ ուզենք մեքենա վարել, պիտի նայենք, թե ինչ մեքենա ենք ուզում ձեռք բերել և հստակ կանոն կա՝ պետք է բերենք, մաքսազերծենք էդ մեքենան, որ վարենք։ Ինչու ես և դուք պետք է այդ մաքսազերծման վրա գումար ծախսենք, իսկ վրացական համարանիշներով վարողները այդ մեխանիզմով չգնան, անհավասար պայմաններ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուսդամ Բադասյանը՝ խոսելով վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարման հետ կապված հնարավոր փոփոխությունների մասին:

«Վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանում մեքենա վարելու համար, ՀՀ տարածում մեքենա վարելու համար պետք է ունենալ հայկական համարանիշ։ Կան բացառություններ, օրինակ՝ երբ մարդը ժամանակավոր գալիս է Հայաստան գործով, զբոսաշրջային նպատակով, իրեն տված է հնարավորություն, որ իր երկրի մեքենայով գա-գնա»,-ասաց նա և հավելեց, որ անհավասար պայմաններ են ստեղծվում, երբ վրացական համարանիշներով մեքենաները Հայաստանում են հայտնվում մշտապես այստեղ շահագործվելու համար։ 

Այդուհանդերձ, Բադասյանը վստահեցրեց, որ ցավոտ որոշում չի լինելու։ 

«Մենք լսելու ենք մեր քաղաքացիներին և այնպիսի որոշում ենք կայացնելու, որ նրանք անակնկալի չգան»։ 

Մանրամասները՝ տեսանյութում