Մեսսին` ԱԱ-ում հաղթանակի ու հավաքականում իր ապագայի մասին

Մեսսին` ԱԱ-ում հաղթանակի ու հավաքականում իր ապագայի մասին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել ելույթներն ազգային թիմում։ Կատարում ավարտված աշխարհի 22-րդ առաջնության եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվողի դուբլն ու հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում իրացրած դիպուկ հարվածն արգենտինացիներին օգնել էին հաղթել Ֆրանսիայի հավաքականին ու պատմության մեջ երրորդ անգամ դառնալ աշխարհի չեմպիոն։

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելու մասին. «Զարմանալի է, որ ամեն ինչ այդպես եղավ:

Ես շատ էի ցանկանում հաղթել։ Ես գիտեի, որ Աստված թույլ կտա ինձ դա անել, ես ունեի այդ զգացումը: Եկեք վայելենք հաղթանակը հիմա:Սա երկար սպասված գավաթն է, և ահա այն։ Տեսեք, թե որքան գեղեցիկ է այն։ Մենք պետք է շատ բանի միջով անցնեինք, բայց կարողացանք դա անել:

Չեմ համբերում Արգենտինա վերադառնալուն. պատկերացնում եմ, թե ինչ խելագարություն կլինի այնտեղ»։ 

ԱԱ-2022-ի մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին 4-2 հաշվով: