ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան։
Այսօր ժամը 11։30-ին մի քանի քաղաքական գործիչներով կլինենք «Հայելի» ակումբի ուղիղ եթերում։
Ուղիղ եթերին կարող եք հետեւել նաեւ իմ ֆեյսբուքյան էջով։