Մյունխենում Ալիևն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները, բանակցությունները

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, պատրաստակամություն հայտնել խորացնելու գործակցությունը բոլոր ոլորտներում:
Ալիևն ու Ֆիդանն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, խաղաղության պայմանագրի բանակցություններին ու տարածաշրջանային անվտանգության հարցերին։
Ալիևը հանդիպել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ:
Ադրբեջանական կողմը հայտնել է, որ Իլհամ Ալիևն ասել է, թե «ԵԱՀԿ մի շարք մեխանիզմներ, օրինակ՝ Մինսկի խումբը, պետք է վերացվեն, քանի որ անցյալի մնացորդ են»:
Նա նաև ասել է, որ «ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ բնույթ է կրում»։