«Խաղաղության դարաշրջան» ասելով ՔՊ-ն հասկանում է նորանոր զիջումներ

«Խաղաղության դարաշրջան» ասելով ՔՊ-ն հասկանում է նորանոր զիջումներ

Արցախի նախագահը հրավիրել է ԱԽ ընդլայնված նիստ․ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել:

ՔՊ-ականների «խաղաղության դարաշրջանում» Արցախի ուղղությամբ ադրբեջանական զորքերը հարձակումներ և սադրանքներ են իրականացնում: Բաքուն ամեն ինչ անում է Արցախը հայաթափելու համար, իսկ ՔՊ-ականներն Արցախ հայկական զորք այլևս չեն ուղարկում:

ՔՊ-ականները ցանկանում են արցախյան հարցը գցել ռուսական կողմի վրա՝ մի կողմ քաշվելով և վայելելով իշխանությունն Երևանում, սակայն թուրք-ադրբեջանական տանդեմը չի բավարարվելու միայն Արցախով:

Ադրբեջանն անգամ Երևանն է անվանում «ադրբեջանական քաղաք»՝ ՔՊ-ականները չեն հասցնելու հանգիստ վայելեն իշխանությունը՝Բաքուն պատրաստվում է նոր պատերազմի:

«Խաղաղության դարաշրջան» ասելով ՔՊ-ն հավանաբար հասկանում է նորանոր կապիտուլյացիաներ, զիջումներ, սակայն ինչքան նրանք զիջում են, այդքան ավելի շատ և նոր պահանջներ են առաջ քաշում Թուրքիան և Ադրբեջանը:

Իշխանափոխության պարագայում հնարավոր կլինի դիմակայել ադրբեջանական սադրանքներին՝ռուսական խաղաղապահներն իրականացնում են իրենց գործառույթները, սակայն Հայաստանն ու Արցախն առաջին հերթին պետք է պաշտպանեն հայերը:

ՀՀ քաղաքացիները պետք է վերջապես հասկանան՝ ՔՊ-ի օրոք հայոց պետականությունը «մսխվում» է, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները չեն սպասելու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիները չեն արթնացել խորը քնից և դուրս չեն եկել ընդդեմ գործող իշխանությունների:

 

Վահրամ Բագրատյան