Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մրցում են Ուկրաինա զորքեր ուղարկելու ծրագիր մշակելու համար

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մրցում են Ուկրաինա զորքեր ուղարկելու ծրագիր մշակելու համար

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մրցում են Ուկրաինա զորքեր ուղարկելու ծրագիր մշակելու համար, որին կհամաձայնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին գրել է Bloomberg-ը։

«Եվրոպայի միայն երկու միջուկային տերությունները փորձում են ծրագիր մշակել, որը կօգնի երաշխավորել Կիեւի անվտանգությունը, մինչդեռ Թրամփը փորձում է կարգավորման հասնել Ռուսաստանի հետ: Միաժամանակ Մոսկվան պահանջում է ուկրաինական զորքերի թվի զգալի կրճատում՝ որպես ցանկացած կարգավորման մաս»,- գրել է Bloomberg-ը։

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները կարծում են, որ Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը կայուն և հաստատուն խաղաղության լուծման անբաժանելի մասն է: Սակայն Ռուսաստանը հասկացրել է, որ չի համաձայնի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությանը։