Ռուբինյանը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանզատման գործընթացը վերածեց մաթեմատիկայի դասի

Մենք ինքներս ելնո՞ւմ ենք այն ելակետից, որ ՀՀ-ն այն ՀՀ-ն է, որն անկախացել է 1991թ․-ին նախկին ՀԽՍՀ սահմաններով, թե՞ մենք մեր քաղաքականության մեկնակետում դնում ենք պատմական Հայաստանը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հիմա մեզ հարց տանք, եթե պայմանական կա երկու երկիր՝ X-ը և Y-ը, եթե X-ը ուզում է հարձակվել Y-ի վրա կամ X-ն ունի նկրտումներ Y-ի տարածքների վերաբերյալ, ո՞ւմ է ձեռնտու հետևյալ արտահայտությունը՝ X-ի և Y-ի միջև չկա որոշված սահման: Բնականաբար X-ին, որովհետև X-ն է ուզում լղոզվածություն տեսնել սահմանների վերաբերյալ»,- ասաց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում