Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է․ Բլինքեն

Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարը վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո թվիթերյան իր էջում գրառում է արել․ «Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Այսօր խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության», - գրել է նա։