32-ամյա վարորդը Փիքափ Վիլիսով Ծովակ գյուղի «ավազնոց» հատվածում կողաշրջվել է. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։
Այդ օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ծովակ գյուղի բնակիչ, 32-ամյա Բաբիկ Հ.-ն իր վարած Փիքափ Վիլիս առանց համարանիշի ավտոմեքենայով Ծովակ գյուղի «ավազնոց» կոչվող տարածքի դաշտային ճանապարհին կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով Բաբիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: