Երևանում կրկին բնակարանային գողության դեպք է բացահայտվել․ ի՞նչ է հայտնի

Երևանում կրկին բնակարանային գողության դեպք է բացահայտվել․ ի՞նչ է հայտնի

Հունվարի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած ալավերդցի կինը հայտնել էր, որ Երիտասարդական փողոցի իր չբնակեցված տնից գողություն է կատարվել: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ 2023 թ. դեկտեմբերի 18-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ բնակարանից գողացել են ջահ, սպասք և այլ կենցաղային իրեր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին բաժին է ներկայացել Աքորի գյուղի 20-ամյա բնակիչը և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել, որ նշված բնակարանից գողությունը կատարել է ինքը, նաև ներկայացրել է գողոնը:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա կատարել է այլ գողություններ ևս:

20-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: