Հարավային Օսիայի ղեկավարը կասեցրել է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի մասին հրամանը

Հարավային Օսիայի ղեկավարը կասեցրել է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի մասին հրամանը

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը կասեցրել է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի նշանակման մասին հրամանի գործողությունը: Նա նշել է, որ աջակցում է ինտեգրման նախաձեռնությանը, սակայն հանձնարարել է խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայի հետ համալիր հարցերի շուրջ՝ կապված այդ գործընթացի հետ. այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Հանրաքվեի անցկացման վերաբերյալ հրամանը հուլիսի 17-ին ստորագրել էր Հարավային Օսիայի նախկին նախագահ Անատոլի Բիբիլովը՝ նախագահի պաշտոնի համար իր նախընտրական արշավի ժամանակ: