Գրետա Թունբերգն այցելել է Ջերմուկ
Բնապահպան Գրետա Թունբերգն այսօր այցելել է Ջերմուկ։ Այդ մասին հայտնում է բնապահպան Թեհմինե Ենոքյանը։
Հիշեցնենք՝ Գրետա Թունբերգը նախօրեին այցելել էր Հայաստանի մշակութային ժառանգության արժեքավոր օբյեկտ հանդիսացող Հաղպատի հինավուրց վանք։