Գալիս ու կուսական զարմանքով խոսում եք, մի քիչ ժուժկալ եղեք․ Կոնջորյանն՝ ընդդիմությանը

Սա ընդդիմության ինքնության ամենաշռնդալից ապացույցն է, երբ ընդդիմությունը գալիս, այս դահլիճում որոտընդոստ, շառաչուն մտքեր է հայտնում, ու հետո, երբ գալիս է պահը, որ մեր մոտից պատգամավորներն արձագանքելու են իրենց, դահլիճը լքում են, ճողոպրում են։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ դաշտը լքելու դաշտում ընդիմությունն այսօր հավասարը չունի։

«Եթե դուք լքում եք այս դահլիճը, եթե լքում եք ճշմարտության համար մղվող գաղափարական պայքարի դաշտը, ապա դուք լքում եք նաև մյուս դաշտերը, որոնց մասին կան տարբեր լուրեր»,- նկատեց նա։

Կոնջորյանը զարմանք հայտնեց, որ պատգամավորներից մեկը հարց է հնչեցրել, թե այսօր ինչ է բանակցվում։

«Երբ գալիս ու կուսական զարմանքով խոսում են, թե ինչ ենք բանակցում, մոռանում են, որ այս ամբիոնից իրենց ուղիղ եթերով կանչել է վարչապետը։ Այս մարդիկ շեֆից հարցրել են, շեֆը չի թողել։ Մի քիչ ժուժկալ եղեք ձեր տարատեսակ մտքերն այստեղ շաղ տալուց»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։